1971-ի մայիսի 29-ն էր, իր եղերական մահվանից մոտ 3 շաբաթ առաջ: Մեր համագյուղացի մի խումբ տղաներով Երևան էինք գնացել՝ Պարույրին տեսնելու: Ինքը տանը չէր: Սպասեցինք:
Աշխատասենյակը ծայրից ծայր լցված էր գրքերով: Սեղանի վրա մի քանի բացված գրքեր էին, գրոտած թղթեր, ծխախոտի մնացորդով լի մի քանի մոխրաման:
Ահա և ինքը՝ Պարույրը: Մեզ տեսնելով շատ ուրախացավ, փաթաթվեց, մեկ առ մեկ համբուրեց բոլորիս: Հետո նստեցինք… Գնալիս, երբ փորձեցի դուռը բացել, չկարողացա: Ընկերներս նույնն արեցին, դարձյալ անհաջող:
- Սպասեք, սպասեք,- ժպիտը դեմքին ասաց տանտերը,- մեր դուռը թարս է, գլխի վրա, ինչպես սովետի գործերը, բռնակը հակառակ կողմը պիտի պտտեք:
Մի լավ ծիծաղեցինք բոլորս, ապա հրաժեշտ տվեցինք ու բաժանվեցինք: Մեր վերջին հանդիպումն էր:
ՎՈԼՈԴՅԱ ՄԱՅԻԼՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել