1in.am-ը գրում է.
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աջակցության խոսքեր է հասցեագրել Պորտուգալիայի ընտրանուն, որը «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում խոշոր` 0:4 հաշվով զիջել է Գերմանիայի թիմին:
Հիշեցնենք` 2003-2008 թվականներին Սկոլարին գլխավորել է Պորտուգալիայի հավաքականը և դուրս բերել թիմը «Եվրո-2004»-ի եզրափակիչ:
«Կցանկանայի հիշեցնել Պորտուգալիային և իմ պորտուգալացի ընկերներին, որ «Եվրո-2004»-ին, երբ ես գլխավորում էի թիմը, մենք նույնպես պարտություն կրեցինք մեկնարկային հանդիպմանը: Սակայն այնուհետև հաղթեցինք բոլոր մնացած խաղերում և հաջորդ փուլ անցանք: Պորտուգալիայի հավաքականը պետք է մոռանա այս պարտության մասին և առավելության հասնի հաջորդ մրցակցի նկատմամբ: Տղաներն ունեն դրա համար անհրաժեշտ ներուժը»,- ՖՒՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սկոլարիի խոսքերը: