Դեռ Հայաստանում թիմային աշխատանքն ատում էի: Ամեն կերպ փորձում էի խուսափել տարբեր մարդկանց հետ աշխատելուց, իսկ երբ չէր ստացվում, ապա ուղղակի աշխատանքի մեծ մասը (հաճախ նաև ամբողջությամբ) ինձ վրա էի վերցնում, միայն թե ուրիշի հետ չաշխատեմ: Իմ համոզմամբ երբ գործը մեկից շատ մարդիկ են անում, ժամանակ շատ է կորում, մինչդեռ ես ինքնուրույն կարող եմ ավելի կարճ ժամանակում ավելի որակյան գործ անել:

Ընկերներիցս մեկը սիրում է ասել, որ Հայաստանում բոլորն իրենց Նապոլեոնի տեղ են դրել, ու թիմային աշխատանք անել չգիտեն: Մի պակաս Նապոլեոն էլ ես չէի: Նաև ասում էր, որ մեր երկրում բազմաթիվ անհաջողություններից մեկի պատճառն էլ հենց թիմում աշխատել չկարողանալն է: Համաձայն էի նրա հետ, բայց ոչինչ անել չէի կարող: Հաշտվել էի, որ ուղղակի բնավորությունս է այդպիսին, քաշվել մի կողմ:

Իսկ Նիդեռլանդներում դիսլեքսիա առարկայից կիսամյակային առաջադրանքները պիտի թիմերով անեինք: Առաջինը հունգարուհի Նորայի հետ էի: Կարծեմ գրել եմ այդ մասին, երբ պիտի հոլանդացի երեխայի կարդալը վերլուծեինք առանց հոլանդերեն մի բառ իմանալու: Ու գրել եմ, թե ինչքան տանջվեցինք: Բայց Նորայի հետ աշխատելը հաճելի էր: Մտքի վրա միտք էր ավելանում, գումարվում իրար, խմորվում ու սիրուն արդյունք ստացվում: Ճիշտ է` մեր աշխատանքը կատարյալից շատ հեռու էր, բայց գոնե կարողացանք ավարտել:

Նույն առարկայի երկրորդ առաջադրանքը ռուս Միլայի հետ պիտի անեի: Էնտեղ թիմային աշխատանք չկար: Մարդ ա մեր հոդվածները վերցրել, քաշվել էինք մի կողմ: Ամբողջությամբ վերցրած հազիվ տասնհինգ րոպե ենք քննարկել աշխատանքը: Անգամ պրեզենտացիաները, ի տարբերություն մյուսների, առանձին էինք սարքել: Ու նույնիսկ դասախոսն իր կարծիքն առանձին-առանձին էր ուղարկել, չնայած մյուս զույգերին/եռյակներին միասին էր գրում:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել