Տպագրության է պատրաստ Գևորգ Հովհաննիսյանի կազմած՝ «Ցեղի Հավիտենական Զենքը» ընդհանուր վերնագրով՝ ամփոփ ժողովածուն, ուր առանձին բաժիններով քննարկվում և ներկայացվում են՝ Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների հիմքային խորհուրդներն ու ելակետային մոտեցումները: Հայկականության տեսության հիմնադիրների կողմից մեզ ժառանգված այս ուսմունքներն արժևորվում են՝ մեր պատմությունից քաղված զուգադրումներով, Հայոց պատմական անցյալի տարբեր դրվագների ու կնճռոտ հարցերի վերարժևորման միջոցով, որով հիմնավորվում է Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների ոչ միայն՝ մեր ազգային էության վրա խարսխված լինելու, այլ նաև մեր գալիք ճակատագրում՝ դրանց անփոխարինելիության հանգամանքը: Պատմությունից բերված հարուստ օրինակները, մեր Հայրենիքի աշխարհագրական առանձնահատկությունների հետաքրքիր մեկնաբանությունները, դրանց սերտ կապը այս Ուսմունքների տված խորհուրդներին, ինչպես նաև՝ գրքի կենդանի ոճն ու պարզ շարադրանքը՝ այն դարձնում են մատչելի՝ ոչ միայն Ցեղակրոն և Տարոնական ուսմունքների ուսումնասիրությամբ զբաղվողների, այլ նաև՝ մեր Ազգի ու Հայրենիքի պատմության խորհուրդները հասկանալ ցանկացող երիտասարդների համար: Ձեզ ենք ներկայացնում հատվածներ՝ ժողովածուից.