37621421in.am-ը գրում է.

Բոստոնի համալսարանի ինժեներ Էդ Դամիանոն ստեղծել է մի սարք, որը ավտոմատ ռեժիմով թույլ է տալիս արյան մեջ պահպանել շաքարի անհրաժեշտ պարունակությունը՝ հաղորդում է NPR-ը:

Սարքը փորձարկվել է 52 կամավորների շրջանում: Գործընթացը վերահսկող համակարգչային ծրագիրը աշխատում է iPhone 4 բջջային հեռախոսի բազայի հիման վրա: Սարքավորման մեջ են մտնում երկու պոմպեր՝ ինսուլինի և գլյուկոգենի փոխանցման համար, որոնցից յուրաքանչյուրը մեկ բջջային հեռախոսի չափի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել