1in.am-ը գրում է.
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի հետ սահմանի ողջ երկայնքով անցկացնել միակողմանի սահմանազատում: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիին:
Նրա խոսքերով՝ խորհրդի նիստի ժամանակ ընդունվել են մի շարք որոշումներ՝ կապված Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանի պաշտպանության խստացման հետ:
Մասնավորապես, որոշվել է նախարարների կաբինետին հանձնարարել Ռուսաստանի հետ սահմանին անցկացնել միակողմանի սահմանազատում: «Առանցքային է Ուկրաինայի նախարարների կաբինետին տրված հանձնարարությունը, համաձայն որի՝ ռուս-ուկրաինական պետական սահմանին պետք է կազմակերպվի միակողմանի սահմանազատում և այն ապահովվի անհրաժեշտ ինժեներատեխնիկական սարքավորումներով»,- ասել է Պարուբին:
Նա նշել է, որ նիստի ժամանակ քննարկվել է նաև ռուս-ուկրաինական սահմանին ժամանակավոր կարգուկանոնի հաստատումը, որը թույլ կտա սահմանը հատել բացառապես երկաթուղային և օդային անցակետերում:



