Վերջ այլևս… Տանը փակվել չկա՛, մեր հասարակությունը պարտավո՛ր է ի վերջո ավելի բարեկիրթ և բարի դառնալ, առավել ևս եթե մեր բոլորի Երևանն արդեն օր օրի ավելի բարի է դառնում, ավելի հարմար… Մեր քաղաքը բոլորինս է, և այդ քաղաքում ապրող մարդիկ էլ, բոլորս` մեկս մեկով ենք հարուստ…Անշուշտ, խնդիրներ դեռ շատ կան, բայց լուծման ուղիներն արդեն իրական են և ակնհայտ… Սատարե՛նք իրար, ոգևորենք և վերջապես բա՛ց թողնենք պրիմիտիվ բամբասանքի և անվերջ քննադատության ուղին: Առողջ մտածենք ու տեսնենք, որ միայն իրար կողքի կանգնելով կարո՛ղ ենք կառուցել մեր երազանքի՜ Երևանը` բոլորի համար հավասար սիրելի և կարևոր քաղաքը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ninamanukian/posts/726710147392645
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել