Ամառը եկավ և Մասիվի բնակիչները կրկին կանգնեցին արդեն հարազատ դարձած խնդրի առջև` այն է ջուր չունեն: Այն է, եթե տեղեկացված չեք եղել, նշանակում է չուտել, չխմել, չգնալ զուգարան: Հենց էդպես, ինչ ուզում եք արեք, զսպեք ձեզ: Բա հո Ջրաշխարհը չի տուժվելու ձեր զուգարան գնալու անհագ ցանկությունից, բա հո Ջրաշխարհի տերերը չե՞ն նստելու մտածեն, որ չի կարելի մի ամբողջ թաղամաս ամեն օր ջրազրկել: Իրենք շատ զբաղված են, սեզոնն է, փող են հաշվում... իսկ եթե ձեր երեխան ջուր է ուզում, ապա գնացեք գնեք: Դա էլ է բիզնես: Չգիտեմ ում բյուջեն է լցնում, բայց որ լցնում է, դա հաստատ:
Հիմա. Ջրմու՛ղ, ինձ շտապ հարկավոր է խմելու, եփելու և մնացած գործերս անելու ջուր: Կարո՞ղա բերեիք: Չէ՞: Բա ինչո՞ւ եմ վճարում, բա ինչո՞ւ եմ պայմանագիր կնքել: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս ամենաթող վիճակը: Ու առհասարակ, էս ի՞նչ եք անում առանց այդ էլ արդեն չեղած ժողովրդի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել