ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ՝ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում: Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը:


«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ

Հ.Գ. Պահանջվում են վերի բովանդակությամբ թռուցիկների կամավոր տարածողներ: Ցանկացողներին խնդրում ենք զանգել 055452579 հեռախոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել