Այսօր լրատվական կայքերից մեկը, հղում անելով ՖԻՖԱ-ի պաշտոնական աղբյուրներին, հրապարակում է, որ Իտալիայի հավաքականի եզրային պաշտպաններից` Մատեո Դարմյանը ծագումով հայ է: Հետո ի՞նչ… Հաստատ այս լուրը չի ավելացնելու Իտալիայի հավաքականի երկրպագուների քանակը: Ընդհանրապես, ազգային իդենտիֆիկացիան չի արտահայտվում նրանով, որ ինչ-որ մեկին հիշեցնում կամ հուշում ես նրա ով լինելը` տվյալ դեպքում ազգային պատկանելության առումով: Եթե 24 ամյա խիստ հայկական «անվանմամբ» և արտաքինով երիտասարդը մինչև այսօր չի «բացահայտվել» որպես մեր գենի կրող, ապա առհասարակ, ի՞նչ կարիք կա այս ինֆորմացիան տիրաժավորելը և որպես ավետիս մեզ մատուցելը: Կոնկրետ ինձ համար նա ոչնչով առավել չէ, քան նույն թիմում խաղացող Պիրլոն կամ Բուֆոնը:
Ընդհանրապես վատ զբաղմունք չէ աշխարհի տարբեր ծայրերում ծագումով հայեր գտնելը, սակայն սրանով հանդերձ շատ լավ կլիներ, որ նախևառաջ նրանք ներկայանան որպես հայ և կարիք չլինի այդ փաստը արձանագրելու համար ինչ-որ աղբյուրներին հղում անելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/330560207097982?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել