1in.am-ը գրում է.
Տոկիոյում ԵԱՀԿ երկօրյա խորհրդակցությունների բացման օրը Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Ռուսաստանի հանդեպ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության շարունակական սրումն ապացուցում է, որ Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ անդամ, խախտում է խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված այդ կազմակերպության հիմնական սկզբունքները: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր դիվանագիտական սկանդալը բռնկվել է շաբաթ օրը, երբ Կիևում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել էր ցուցարարների կողմից հարձակման:
Ակցիան կազմակերպվել էր այն բանից հետո, երբ Լուգանսկի մոտ խփվել էր ուկրաինական օդուժի ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավը: Զոհվել էր 49 մարդ:
Ուկրաինական հարցից բացի՝ Տոկիոյում կքննարկվի նաև Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: Ճապոնիան Ասիայում ԵԱՀԿ-ի վաղեմի գործընկերն է:
Ճապոնիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, կազմակերպության մասնակից երկրների և Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչները: