Դիտորդական խմբի հերթական այցելության ժամանակ ՁՊՎ-ներից մեկում ինձ ցույց տվեցին այս նամակը: Քանի որ ստորագրված չէր և հասցեագրված էր կարդացողին, կարծում եմ կարելի է հրապարակել: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…
«Լսիր բախտակից ընկեր եթե նեղնես վատ մի զգա գալույա պահը ազատության: դառը օրերը կգան ու կեթան: մի նեղացի քո բախտից քանի վոր կա ազատություն թռչունի պես կճախրես ազատ երկնքում ու կվայելես այն ինչ ուզում էս: այս ամենը մարդու համար է: միյայն վատ նրանում է վոր երիտասարդ օրերը չես վայելում ազատություն: Ես սա գրում էմ իմ կյանքից քանի որ ես ել եմ այդպեսին իմ լավ երիտասարդ օրերը անցեմ կացրել գաղութներում որը երփեկ ետ չեն դառնալու ամբողջ կյանքում հուշ են դառնալու տարբեր գարնան ծաղիկներ չեմ քաղել ծաղկից հոտ չե քաշել բայց չեմ նեղվել երևի իմ բախտ է այդպիսի: Շատ մի նեղվի իմ ընկեր լավ օրերը առջևում էն համփերություն քես իմ ընկեր: մեզ ճանաչում են ձույնոտ լեռները կապույտ սեվանը: չե չենք ծերացել մազերս էն ճիրմակել միքիչ կրկին կլինենք ազատություն: ավախ արթեն ծերացած ծերության դուռը մենք չենք թակել բայց ինչպես կռունկ մեր երամից ետ ընկանք ինչու այսպես նզով եղավ մեր կյանքում ինքս էլ չգիտեմ ճակատագիրնե այսպիսի չեմ բողոքում իմ կյանքից ազատության մեջ վայելել եմ ինչ ուզել եմ 47 տարեկան եմ 50 ամյակս գաղութում կանեմ, իսկ 60՝ տանը իմ թոռների հետ երեվի, բայց դա դեռ չունեմ համբերություն և ազատություն բոլոր նեղ մարդկանցը…»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=444086702281279&set=a.177956938894258.36498.100000398594015&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել