3518363d01f98baf55bd8fc88396f1ca1in.am-ը գրում է.

Ուկրաինայի ուժայինները և սահմանապահները առաջիկա օրերին կփակեն Ռուսաստանի հետ սահմանը: Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ուկրաինա» հեռուստաալիքով հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:

«Ուկրաինայի նախագահը հստակ խնդիրներ է դրել այդ կապակցությամբ, և մենք դրանք իրականացնում ենք ամբողջ ծավալով: Սահմանապահները մեզ հետ միասին առաջիկայում կվերականգնեն օբյեկտները պետական սահմանապահ ծառայության այն գոտում, որը մենք վերահսկում ենք: Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում մենք մեր զինված ստորաբաժանումների միջոցով կփակենք ամբողջ պետական սահմանը և կստեղծենք բուֆերային գոտի»,- ասել է նա:

Կովալի խոսքով՝ Ուկրաինան փակել է պետական սահմանի մոտ 250 կմ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել