Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենա F խմբի երկրորդ հանդիպումը՝ Իրանի ու Նիգերիայի հավաքականների մասնակցությամբ: Մասնակիցներն ավելի նախընտրելի են համարում աֆրիկացիների շանսերը՝ թեև այս երկու հավաքականներն էլ խմբային ֆավորիտներ չեն համարվում:
Այսօր մրցաշարը կմեկնարկի G խմբում, որում սպասվում է Գերմանիա-Պորտուգալիա գրավիչ ու տեսարժան հանդիպումը: Այս հավաքականները խմբի ֆավորիտներն են, իսկ այս խաղում մասնագետներն ավելի մեծ են համարում գերմանացիների հաղթելու հնարավորությունները:
Մասնագետները գրեթե հավասար են համարում խմբի մյուս հանդիպման մասնակիցների՝ ամերիկացիների ու գանացիների հաղթելու շանսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել