Կարինե Գևորգյանըծնվել է 1989թ. Մարտի 9-ին: Կարինեն 13 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով` ձյուդո, սամբո, բոքս, բազկամարտ: Հարցազրույցի ժամանակ Կարինեն նշեց, որ մասնակցել է տարբեր միջազգային մրցաշարերի և զբաղեցրել է տարբեր տեղեր: Ձյուդո մարզաձևում` 1-ին, 2-րդ, 3-րդ տեղ: Բոքս` 2-րդ, իսկ բազկամարտում` 3-րդ տեղ: «Երկար ժամանակ է ինչ մարզվում եմ Հայաստանի «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայում» և մեծ ցանկություն ունեմ….ուժերս փորձելու նաև այս սպորտաձևում: Որպես MMA-ի պրոֆեսիոնալ մարզուհի` իմ առաջին մենամարտը լինելու է հուլիսի 13-ին կայանաքլի «ArmFC -13» միջազգայինմրցաշարի ժամանակ: Քանի-որ որպես MMA-ի պրոֆեսիոնալ մարզուհի սա իմ առաջին մենամարտն է լինելու, ուստի վստահ եմ, որ հաղթելու եմ»: Կարինեն հարցազրույցի վերջում հաջողություն մաղթեց հուլիսի 13-ին կայանալիք «ArmFC -13» միջազգայինմրցաշարի բոլոր մասնակից մարզիկներին:






