Մեկ-մեկ հավեսի եմ ընկնում ու նայում:

Հայաստանի խաղերը համարյա միշտ եմ նայում: Մի անգամ էլ գնացել եմ ստադիոն: Հայաստան - Պորտուգալիա: Մահամերձ ու հազիվ ոտքի վրա կանգնող Պորտերֆիլդ, որին վերջում ոտնկայս ծափահարում էր ամբողջ ստադիոնը ու որը գլխով ինքն էլ շնորհակալություն էր հայտնում (մենք մոտ էինք իրեն, ու մեր ընկերներից մեկը գոռաց՝ thank you coach): Ջահել, բայց էն գլխից արդեն կռիս Քրիստիկ Ռոնալդու, աստղային թիմ-բան: Քոչարյան, որի ոտը, ինչպես վստահ էր ֆուտբոլասեր հասարակությունը, սկի խերով չէր...

Ես շշմած նայում էի, թե ոնց էր ամբողջ ստադիոնը ձեռքը տնկում էս կողմ-էն կողմ ու ֆուտբոլիստներին գոռում՝ էս կողմ վազի, էն կողմ գնա: Ու ինձ բացել էր, որ՛տև ֆուտբոլիստները հո՞ վերև չէին նայում, որ ազգից հարցնեին՝ ոնց վազեն:

Հետո մերոնց գոլը, որն առաջինն էր, բաց թողեցի: Չհասկացա՝ ոնց հասավ գնդակը, ոնց մտավ: Ես ընդհանրապես գնդակը չտեսա... Բայց դե կողքիններս ինձ էլ փաթաթվեցին, հետո իրար գրկած սկսեցին թռվռալ, ես էլ արանքներն ընկած՝ սկսեցի թռվռալ: Ու ավելի բացեց: Հետո իհարկե ինձ հանգստացրին, որ առաջին անգամներն էդպես է, չես տեսնում գոլը: Փոխարենը հետո տեսա պորտուգալացիների գոլերը, ոնց որ դրա համար էի գնացել: Եսիմ:

Էս խաղերում էլ իմ ֆավորիտը Բրազիլիան է, որ՛տև ճիշտ է՝ Ռոնալդինիոն էլ չի խաղում, բայց իրա շորշոփը ոնց որ էդ թիմին կպած լինի: Համ էլ իրենք շատ սրտանց են ապրում ֆուտբոլով:

ատանկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել