Ամեն դար ունեցել է իր  կառավարիչներին, իր լիդերներին : Ժամանակները փոխվում են, առաջնորդները՝ նույնպես : Սակայն ամեն մի առաջնորդ ունեցել է սեփական  կառավարման ձևը:   Մեր օրերում   մենք էլ ունենք մեր  առաջնորդին : Նա ապրում է մեր կողքին ու մենք  նրան չենք նկատում:
  Եկեք ծանոթանանք նրա հետ , դիմավորեք .

           Կանաչ կետ


Ո՞վ է նա :  Նա մեր սիրելի ՛՛օնլայնի՛՛ նշանն է , ինչպե՞ս չճանաչեցիք :  Մեր կյանքը  կառավարում է այս փոքրիկ  կանաչ կետիկը , նա է մերօրյա առաջնորդը : Նա է ցույց տալիս մեր բոլոր զգացմունքները ,  մեր  հոգեվիճակի վերելքներն ու վայրէջքները:
Միայն մնաց մի բան հասկանանք. նա  առաջնո՞րդ է, թե՞  բռնակալ : Միգուցե առաջնորդ ,ով   հոգու խորքում բռնակա՞լ է :
                                                                                    ***
 Նա  կարողանում է խախտել մեր  ամբողջ գրաֆիկը .  ԴՈՒ օնլայն ես ու թքած թե   տասնհինգ րոպեից հանդիպման եմ :Ես  միքիչ էլ կսպասեմ...Մեկ էլ տեսար ՝ գրես :
Կետիկը փոխում է մեր տրամադրությունը .  ԴՈՒ մտար կայք՝ ես երջանիկ եմ : Դուրս եկար ՝ տխրեցի : Ինձ չես գրում ՝ մեկ ուրիշին ես գտել ,ով  երևի  ավելի հետաքրքիր է ինձնից, միգուցե նաև՝ ավելի գեղեցիկ :  Քեզնից նամակ ստացա ՝  ես գիտեի, որ քեզ համար կարևոր եմ: Ուր էլ գնաս  ՝ ինձ մոտ ես գալու:
Նա   խախտում է մեր քունը . բա որ գիշերը գաս...Մեկ էլ տեսար արթնացար ու որոշեցիր չաթ մտնես : Միգուցե գրես: Այս գիշեր միքիչ ուշ կքնեմ: Միայն թե տառակույտդ տեսնեմ:
Նա մեր մեջ կասկած է արմատավորում . արդեն երկու ժամ է ՝ չես ՛՛կանաչել՛՛  , ու՞ր ես: Գրողը տանի, միգուցե ինձ համար ՛՛օֆլայն ՛՛ ես դարձել ,հը՞ : Միգուցե երեկվա մեր ՛՛խոսակցության՛՛ մեջ մի բան այն չեմ գրել : Միգուցե նեղացրել եմ քեզ , հա՞ ....Սպասիր նամակները նորից կարդամ...Չէ...Ամեն ինչ կարգին է...Բա ու՞ր ես :
Մենք ժամանակ չունենք ոչ մի բանի համար . եթե ես հիմա գնամ դաս անելու , բա որ գա՞ս : Բա որ հենց այդ րոպեին ցանկանաս  գրել ու ես չլինեմ: Միգուցե հետո էլ չգրես , ես կկորցնեմ այդ հնարավորությունը : Չէ, չէ, թող   էջս բաց մնա : Ես  դաս կանեմ, աչքի ծայրով էլ  կտեսնեմ գրեցի՞ր,  թե՞  չէ... Այսպես էլ պարապել չի ստացվում : Լավ, դասերս հետո էլ կհասցնեմ ,ավելի լավ է  էջս քրքրեմ , ժամանակ սպանեմ, մինչև գրես :  Միգուցե ես գրեմ ,հը՞ : Չէ, չէ, ես քեզ  երկու օր առաջ եմ գրել (սա կոչվում է ՛՛օնլայն    անիմաստ հպարտություն՛՛) , կսպասեմ  մինչև դու գրես :
Այս  ցանկը կարելի է ժամերով  շարունակել:
Իհարկե, դուք կասեք ,որ խնդիրը ոչ թե կետիկի մեջ է այլ՝ ՆՐԱ:
Իրականում մեզ համար ուղղակի դժվար է  ընդունել, որ մենք գերի ենք հասարակ մի  կանաչ կետի: Նա կառավարում է մեզ, դարձնում ծույլ , ոչ պունկտուալ , դարձնում կասկածամիտ, մենք սկսում ենք փրփուրներից կախվել : Իհարկե՜ , մարդու  ՛՛օֆֆլայն՛՛  վիճակը շատ բան է պատմում նրա մասին: Մենք բոլորին կմեղադրենք, բացի մեզնից : Ես ասում եմ կանաչ կետ , սակայն այդ կանաչ կետն էլ իրականում մեր ձեռքում է :

Շարունաակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել