Ինչպես ասում են` չես կարող մի քիչ հղի լինել. կամ հղի ես, կամ էլ ոչ: Նույն տրամաբանությունն է նաև քաղբանտարկյալ լինելու դեպքում: Անձը կալանավորվել է ոչ թե խաղաղ պայմաններում հավաքի կամ ցույցի ժամանակ իր քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնելիս, այլ իր այդ նույն իրավունքները պաշտպանող սահմանադրության սահմանված չթույլատրելի, հանցակազմ պարունակող գործողություն իրականացնելու համար: Հակառակ դեպքում, ենթադրենք՝ պատիժ կրող հավի գող Պողոսը նույնպես դառնում է քաղբանտարկյալ, ինչ է թե ինքը Ճ կուսակցության անդամ է և համակիր: Համաձայնեք, որ լուրջ չէ: Բոլոր այն մարդկանց, ովքեր քաղբանտարկյալ երևույթը ընկալելու հետ կապված խնդիրներ ունեն, կարող են մի քիչ Ադրբեջանով զբաղվել ու կհասկանան, թե ինչ է ասել քաղբանտարկյալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/710167112395360?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել