Սիրելի, հարգելի, աննման և անկրկնելի Զարուհի ջան, Ձեր գնալուց հետո քաղաքական միտքը, դաշտը, արոտավայրը, ինչու չէ նաև պատիվն ու խիղճը գաղջացել, տաղտկացել, խամրել դարձել էր անհետաքրքիր ու միօրինակ…Սակայն մինչև այն պահը, երբ Անի Զախարյանը նամակ գրեց համայն ռուսիո նախագահին….
Որպես Ձեր «վաղեմի բարեկամ»՝ խիստ գաղտնի հիշեցնեմ, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, և ի՞նչ...
Ի՞նչ...Սա էիք ուզում, արդեն այդ տեղի վրա աչք ունի հայ քաղաքագիտական մտքի նորահայտ տիտան, նախամայր, կրող և իրագործող Անի Զախարյանը: Նա արդեն փորձում է գերազանցել Ձեր երբեմնի տարօրինակ, էքսցենտրիկ, սադո-մազոխիստական, մարազմատիկ միջազգային մակարդակի հասած նվաճումները: Նա փորձում է արդեն՝ չկրկնօրինակելով Ձեզ՝ բերել նոր խոսք, նոր տերմիններ, նոր քաղաքագիտական բառապաշար և քաղաքականությունը ներկայիս արհեստի, փեշակի կարգավիճակից դարձնել արվեստ…
Սիրելի Զառոչկա, հապաղելը հղի է լուրջ հետևանքներով, և Ձեր այդ ուսումնառությունն արդեն կդառնա ավելորդ ու աննպատակ: Շտապ վերադարձեք, որովհետև նա արդեն Պուտինի հետ խոսում է, ինչպես հավասարը հավասարի հետ, որպես «պրեզիդենտկա»…Պատկերացրի՞ք իրավիճակի լրջությունը...
Բավ է Զառոչկա՝ եկեք, վերադարձեք, փրկեք…Մեր հույսն ու հավատը Դուք եք, թեկուզ էքսցենտրիկ, թեկուզ տարօրինակ, բայց Դուք…



