Իսպանիա-Հոլանդիա խաղից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը երեկ իր էջում կոչ է արել հայ մասնագետներին՝ տեսնել, թե որն է վատ պաշտպանությունը՝ լրիվ անհամատեղելի համեմատություն անելով Հայաստանի հավաքականի պաշտպանության հետ: Միայն կցանկանամ մեր շատ սիրելի եւ հարգելի Ռոբերտին հիշեցնել, որ Իսպանիայի հավաքականի պաշտպանությունը գուցեեւ միայն մեկ խաղում կարող է այդքան վատ խաղալ: Իսկ ահա Հայաստանի հավաքականի պաշտպանության վատ խաղը շարունակական է եւ օրինաչափություն է դարձել: Ինչ եմ ուզում ասել... Համեմատությունը բացարձակ տեղին չէր արված: Հավելեմ միայն, որ Իսպանիայի հավաքականի երկրպագու չեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել