Բաց նամակ չեմ գրում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «շարքայիններին» բանի տեղ չի դնում, նրանց նամակներին ուշադրություն չի դարձնում: Հանրահավաք էլ չեմ անում կառավարության շենքի մոտ, քանի որ ոչ ոք ինձ գրանտ չի տրամադրել:

Այլ առայժմ որպես ֆեյսբուքյան գրառում, ներկայացնում եմ մտածումս՝ առաջիկայում հիմնավոր հոդվածով հանդես գալու պատրաստակամությամբ:

ԳՈՐԻՍԸ Հայաստանի դասական քաղաքներից մեկն է, այն եզակին, որն ամբողջապես պահպանել է իր քաղաքաշինական-ճարտարապետական նկարագիրը, ազգային քաղաքային ճարտարապետության առանձնահատկությունները: Գորիսն ահռելի ներդրում ունի մեր գեղարվեստական իրականության մեջ՝ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ, ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ, ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏ, ԶԱՎԵՆ ՏԱՏԻՆՑՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ այլք...

Առաջարկում եմ Գորիսը հռչակել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔ-ԱՐԳԵԼՈՑ, մշակել արգելոցի հայեցակարգերը, կոչ անել աշխարհի հայությանը՝ ներդրումներ կատարել այստեղ, զարկ տալ զբոսաշրջային ինդուստրիային, ազգագրական-կիրառական արտադրությանը, յուրաքանչյուր երկու տարին մեկ Գորիսում կազմակերպել ազգագրական արվեստի համաշխարհային փառատոններ, այստեղ հիմնել ազգային-ազատագրական պայքարի թանգարան-ինստիտուտ...
Բոլոր նախադրյալները կան այս ամենն իրագործելու համար:
Իսկ առավել մանրամասն կներկայացնեմ հոդվածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել