Քիչ մը իրատեսական նայեք կյանքին...

Երեկ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ Հայկ Կուրղինյանը (էն տղեն, որ կրակում էր ոստիկանների վրա) քաղբանտարկյալ է: Հիմա որ մեկը սպանություն կատարի ու ընթացքում քաղաքական հայտարարություններ անի, սաղ նորմալի մեջ կլինի, իրան կբռնեն ու մի քանի հոգի կասի, որ էս տղեն քաղբանտարկյալ է: Էս լոգիկայով Վարդան Սեդրակյանն ու սլավոնական արտաքինով կաֆելչիկներն էլ են քաղբանտարկյալ, որովհետև նրանք քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի վրա են կրակել:

Կիսելյովը վեկտորներ է փոխում. «Համերը» տաքսու հետ շփոթած էս մեր աղբոր հայտարարությունից հետո իրանց դեսպանը սկսեց հայերեն խոսել: Զգաց, որ հայերը կարող ա իրա հաջորդ այցի ժամանակ տաքսու տեղը կաշկա տան իրան ու իրանց դեսպանին, սկսեց հայերեն սովորեցնել: Ապրես Կիսելյով ախպեր, այ ըտենց հասկացող լինես:

Աշոտյանը հումորային ստատուս էր գրել, ադեկվատ մարդիկ հասկացան հումորը, ժպտացին անցան, բայց գոռալու առիթ փնտրողները վերցրեցին իրենց ստեղնաշարերը ու սկսեցին գաղջապատել ՖԲ-ն: Ժողովուրդ ջան, չի կարելի, քիչ մը հումոր ունեցեք:

Ռուսաստանում խառնաշփոթ է. Անի Զ.-ն նամակ է ուղարկել Պուտինին: Պուտինը արտահերթ նիստ է հրավիրել ու հիմա պատասխանն են մտածում: Պուտինի մեր մոտ աղբյուրները խնդրել են Անի Զ.-ին փոխանցենք, որ չջղայնանա ու երկրորդ նամակը չուղարկի, ամեն ինչ նորմալ կլինի:

Իսպանիայի և Հայաստանի հավաքականների միջև գտեք 10 տարբերություն:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել