«Սասունցի Դավիթ» արձանի մոտ նշվելու է Երվանդ Քոչարի ծննդյան 115-ամյակըPanorama.am-ը գրում է.

20-րդ դարի հայ ականավոր նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան 115-ամյակի առիթով Քոչարի թանգարանը հունիսի 15-ին «Սասունցի Դավիթ» արձանի մոտ կազմակերպելու է տոնախմբություն: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ե. Քոչարի թանգարանից:

Առավոտյան նախ այցելություն է կազմակերպվելու Ե. Քոչարի շիրիմին, իսկ երեկոյան «Սասունցի Դավիթ» արձանի մոտ նախատեսված տոնախմբությանը ելույթ է ունենալու «Կարին» ազգագրական պարային համույթը:

«Ո՜չ, ո՜չ և հազար անգամ ո՜չ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ բնութագրումներն ու մակդիրներն այս դեպքում անիմաստ են: Ինչպես բնորոշել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու գնահատականների միջև թերևս կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին...»,- Երվանդ Քոչարի մասին ասել է ֆրանսիացի արվեստի պատմաբան Անդրե Պասկալ Լևիսը:

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից, մոմաներկերի գյուտի հեղինակը:

«Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձևերը, Պիկասսոյի և Բրաքի կառուցվածքները... Տարածական նկարչութունը խարխլեց արձանագործության և հարթանկարչության շրջանակը: Այն բարեփոխեց տեսողական օրենքները՝ մի երրորդ ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջև: Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ»,- ասել է ֆրանսիացի արվեստաբան Վալդեմար Ժորժը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել