ukraine-gas-payment-cuts1in.am-ը գրում է.

Կիևը պատրաստ է փոխզիջման գնալ և մարել Ռուսաստանին գազի դիմաց ունեցած 1.9 մլրդ դոլարի պարտքը 1000 խորանարդ մետրի դիմաց 326 դոլար արժեքով: Այս մասին Կիևում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլյովը՝ փոխանցում է RBK-ն:

«Խելամիտ փոխզիջման որոնման շրջանակում մեր կարծիքով՝ ոչ վատ փոխզիջում է առաջարկել Եվրահանձնաժողովը՝ 326 դոլար միջին արժեք: Մենք այն միևնույն է՝ չափազանց բարձր ենք համարում»,- ասել է նա:

Կոբոլյովի խոսքով՝ 1.5 տարուց Ուկրաինան և Ռուսաստանը կա՛մ կպայմանավորվեն արդար արժեքի շուրջ, կա՛մ հարցը կլուծվի դատարանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել