91-ին՝ ժառանգված պետականության սկզբին, երբ նախագահը սկսեց ոչ պրոֆեսիոնալ լակոտ-լուկուտին տալ պետական ու հանրային կյանքի բոլոր ասպարեզները, որոշ մարդիկ պարտավոր էին միջամտել:
Այդ մարդիկ էին իրենց մասնագետ ու գիտնական համարողները, ակադեմիկոսները, արվեստի գործիչներն ու բոլոր արժանապատիվ մարդիկ:
Փոխանակ իրենց իմացածն ասելու, տականքին կարգի հրավիրելու ու ականջները քաշելու, նրանք գերադասեցին սպասել, հանդուրժել, հուսադրվել:
Ու այսօրվա դժոխքի պատասխանատուն էլ ինչքան որ տականքն է, տասը էդքան էլիտար շերտն է:
Ըստ որում, ոչ միայն նախկին էլիտան, այլ հենց այսօրվանն էլ:
Հենց այսօր, հենց հիմա նույնն է կատարվում: Թայֆաների բաժանված՝ ամեն խումբն իր մուննաթոտ հեղինակություններով, բոբոներով ու թշնամիներով, բոլորով միասին գնում են դժոխք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.arutunyan/posts/718871848171887
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել