«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, մի կողմից՝ անուղղակի քննադատելով Տիգրան Սարգսյանի գործունեությունը, վերհանելով նախորդ կառավարության վատ կողմերը, մյուս կողմից՝ ծածուկ կրկնօրինակում է իր նախորդի «լավ» կողմերը: 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի նման արտերկրյա այցերը կազմակերպում է չարտերային չվերթերով(«Էյր Արմենիա» ընկերության միջոցով): Բնականաբար, այդ չարտերային չվերթի ողջ գումարը վճարվում է ՀՀ պետական բյուջեից: Մեզ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չարտերային չվերթով մայիսի 30-ին մեկնել էր Մինսկ՝ հանդիպելու իր պաշտոնակցին և այդ այցը ՀՀ քաղաքացիներիս գրպանին արժեցել է մոտ 17 մլն դրամ կամ 41 հազար դոլար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել