«Երևան TV-ն նախօրեից արդեն տեղափոխվել է ՕԵԿ գրասենյակ, որը գործում է Ագրարային համալսարանի հարևանությամբ: Ուշագրավ է, որ այս տեղափոխությունը կատարվեց այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը հայտարարեց ընդդիմադիր դաշտ վերադառնալու մասին: Մինչդեռ ՕԵԿ ղեկավարը հեռուստաալիքը գնել էր ընդդիմություն դառնալուց երեք ամիս առաջ: 
Ի դեպ, վերջին շրջանում չեն դադարում լուրերը, որ ՕԵԿ-ից ցանկանում են խլել գրասենյակի դահլիճը: Հովհաննես Մարգարյանը երեկ, սակայն, վստահեցրել է, որ այդ դահլիճը, բոլոր փաստաթղթերով, արդեն 8 տարի պատկանում է իրենց կուսակցությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել