Tert.am-ը գրում է.
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ դահլիճում նրան սատարելու գնացած ազատամարտիկները պատշաճ լռություն չէին ապահովում:
Հիշեցնենք՝ ազատամարտիկը մեղադրվում է խուլիգանության մեջ և արդեն մի քանի ամիս է՝ կալանքի տակ է:
«Դատը մինչև հունիսի 23-ը հետաձգվեց: Խնդիրն այն է, որ դատարանն այսօր իր բարձունքի վրա չէ: Նիստի ժամանակ ապացույցի հրապարակման ընթացքում դահլիճից քմծիծաղ եղավ, որին դատավորը շատ խիստ արձագանքեց, ասաց այնպիսի բաներ, որ վայել չէ իշխանության ներկայացուցչին, դատավորին: Ասաց՝ այդ կնոջ փեշի տակ գտնվող անձն ո՞վ է, թող պատասխանի, ու այդտեղից սկսվեց»,-Tert.am-ին պատմեց ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/13/volodya-avetisyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել