Araratnews.am-ը գրում է.
Ամերիկացի ֆինանսիստ և պետական գործիչ Դեյվիդ Ռոկֆելլերի որդի Ռիչարդ Ռոկֆելլերը զոհվել է Նյու Յորք նահանգում տեղի ունեցած միաշարժիչ ինքնաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ռիչարդ Ռոկֆելլերի Piper PA-46 միաշարժիչ ինքնաթիռը կործանվել է Վետչեսթեր շրջանի օդանավակայինից կատարած թռիչքից 10 րոպե հետո: Դեպքի վայրը գտնվում է Նյու Յորքից 37 կիլոմետր հյուսիս: Նշվում է, որ ինքնաթիռի մնացորդները գտնվել են տեղի համալսարանի տարածքում: Ռոկֆելլերի հարազատներն արդեն ճանաչել են զոհվածի մարմինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել