Hakob_InjigulyanGalaTV.am-ը գրում է.

Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին ԳԱԼԱ-իլրագրողին հայտնեց Կարմիր խաչ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են նաև Ադրբեջանում գերի 5 հոգանոց հայ ընտանիքին: «Հանդիպման ժամանակ Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակվել են նամակներով: Հակոբն ընտանիքին նամակ է ուղարկել, իսկ ընտանիքի ուղարկած նամակն էլ Հակոբին են հանձնել»,- ասաց Զ. Ամատունին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել