Օրվա կարևոր թեման շարունակում է մնալ Կիսիլյովի տաքսի Համմերը։ Ըստ Հայրիկյանի վարորդը սլավոնական արտաքինի էր, սակայն ԱԺ-ի մոտ մեր պարբերաբար պարկած աղբյուրը մեզ հայտնեց, որ վարորդը անկույսակցական, ձվանետ Անին Զ.-ն էր։

Կոմիտասի անվան լարային քառյակը ներկայացրել է իր 12 կետից բաղկացած պահանջները, որին ծանոթանալուց հետո Լևոն Զուրաբյանը հայտնելու է, որ իշխանությունը խուճապի մեջ է և կրկին փոխելու կոնդիցոների ռեժիմը։

Ճապոնացի մրցավարը այսօր հերքեց այն լուրերը, որ նա Երևանի կենտրոնում Միկոյանի արձանի տեղադրելու նախաձեռնողն է։ «Ես կապ չունեմ այդ ստոր նախաձեռնության հետ՝ հաշվի առնելով, որ միլիոնավոր ճապոնացիներ զոհվել են պատերազմի ժամանակ Միկոյանի անմիջական հրամանով»։

Այսօր Գալուստ Սահակյանը ծանոթացել է այն տեքստի հետ, որը կարդացել է 2 օր առաջ՝ ՌԴ օրվա կապակցությամբ.

Վտարանդի Փղիկ Վովան, որը այժմ գտնվում է Վրաստանում, վերջնագիր է ներկայացրել, իր անվանակցին՝ ՌԴ նախագահին, որ եթե նա ավելացնի լույսի սակագինը, ապա ամեն օր կկարդա Անի Զ.-ի և Զորի Բ-ի նամակները ու կվայելի The best of Galust ճառերի ընտրանու կասեթը։

Ֆեյսբուքը վաղը ստատուսը Ձեզ են ներկայացնում Էդգար Խաչատրյանը և անհայտ մնալու ցանկություն հայտնած Փիղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել