Գիտելիք կուտակելը կյանքի տևողություն ունեցող սուրբ գործ է, իսկ կրթություն ստանալը գիտելիք կուտակելու ինստիտուցիոնալացված պրոցեսն է, որը պետք է պատվով անել: Իսկ այն ինչը խանգարում է կատարել այդ առաքելությունը, իսկ դա առաքելություն է, անշուշտ, ապա պետք է վերաիմաստավորել ցանկություններն ու քայլերը:
Մեզանում սովորել մեծամասամբ նշանակում է հաճախել այս կամ այն կրթական հաստատություն: Իսկ այդ հաստատությունում ոչ թե գիտելիքով, այլ «շուստրիությամբ», «ծանոթով», «լեզու թափելով (այլ կերպ կռուտիտ)» կամ շատ ու շատ այլ միջոցնելորվ (մնացած միջոցները կարող եք դուք գրել), քննություններն ու մնացած գիտելիք ստուգելու ձևերը «պլստալով» է անցնում ու տեղափոխվում հաջորդ կուրս (կամ լեվլ) տպավորություն է ստեղծվում, որ մեր կրթական ոլորտը որակի խնդիր չի լուծում, այլ զբաղված է գիտելիքի վաճառքով: Սա իսկապես պատրանք է և միաժամանակ` իրականություն:
Ի՞նչ է պետք անել, որ ուսանողի համար սովորելը լինի ոչ թե հաճախել կրթական հաստատություն, այլ լինի գիտելիք կուտակելու գործընթաց, սուրբ գործընթաց: Ինչպե՞ս անել, որ բոլոր խնդիրները լուծում ստանան այնպիսի համակարգի ու հայեցակարգի գործառնությամբ, որ ստիպված չլինենք «ծանր հիվանդին «նոշպա» տալ»: