1994 թ. Օմար լեռան վրա, 3-րդ ամենավտանգավոր դիրքում քաջաբար զոհվեց եղբայրս (հորաքրոջս տղան)՝ Վարդան Ներսիսյանը: Վարդանի ընկերները զոհվել էին ազերիների կատաղի գրոհից, և միայնակ պահել էր դիրքը՝ դրանով իսկ լեռնանցքը ...հերթով գնդացիրներով կրակում է տարբեր ուղղություններից, որ չիմանան՝ մենակ է մնացել...

Որից հետո Վարդանը արնաքամ է լինում թշնամու նետած արկից, բայց լեռնանցքը մնում է անառիկ, որից հետո պատերազմն ավարտվում է....

Վարդանը հետմահու արժանացել է Արիության մեդալի, բայց...

Վարդանի զոհվելուց հետո հարազատները, գյուղացիները նախաձեռնեցին Մարտունու Երանոս գյուղի դպրոցներից մեկը անվանակոչել Վարդան Ներսիսյանի անունով, մի քանի տարի հետո դպրոցի մանկապատանեկան ակումբը անվանեցին Վարդանի անունով, իսկ երկար տարիների քաշքշոցից հետո վերջնականորեն կրթության և գիտության նախարարությունը մերժեց դպրոցի անվանափոխությունը...

Այսօր երբ լսեցի Մոնթեի անվան դպրոցում Սամվել Ալեքսանյանի անունով սենյակի անվանակոչումը, հիշեցի այդքան նվաստացուցիչ ձգձգումներն ու մերժումները...

Հիմա հարց. դպրոցի այդ սենյակի համար ԿԳՆ-ն կամ քաղաքապետարանը թույլտվություն տվե՞լ է, ու ի՞նչ հիմնավորումով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել