1in.am-ը գրում է.
Հարավաֆրիկյան Հանրապետության Կուլինան հանքավայրում հայտնաբերվել է 122.52 կարատանոց երկնագույն ալմաստ: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, շնորհիվ մաքրության ու մյուս չափորոշիչների, քարը կարող է լինել ամենաարժեքավոր ալմաստը, որ երբևէ հայտնաբերվել է:
Petra Diamonds ընկերությունից, որը հանքավայր ձեռք էր բերել 2008-ին, պատմել են, որ հազվագյուտ գտածոն հայտնաբերվել է 1 ամիս անց այն բանից, երբ 24 մլն դոլարով վաճառվել էր 29.6 կշռով մեկ այլ երկնագույն ալմաստ:
Ներկայում Petra Diamonds-ը զբաղվում է քարի գնահատմամբ, ինչից հետո այն վաճառքի կհանվի: Շուկայում երկնագույն ալմաստները ավելի թանկ են գնահատվում, քան սպիտակները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1328879.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել