Panorama.am-ը գրում է.
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջև` նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով սփյուռքի նախարարության և հայ համայնքային կառույցների հետ համակարգված գործունեության կարևորությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



