Ինչպես գիտենք, 90-ականներին Ադրբեջանը փորձել է Արցախյան պատերազմին տալ կրոնական երանգ, և հայ-ադրբեջանական պատերազմը ուզում էին վերածել քրիստոնեա-մահմեդական պատերազմիսակայն  ապարդյուն: Սալահ ադ Դինը միակ մարդն էոր Արաբական խալիֆաթի վերացումից հետո կարողացավ միավորել շիաների և սուննիներին ջիհադի շուրջ և հաղթել խաչակիրներին: Ազիկները փորձում էին կրկնել Սալահ ադ Դինի սխրանքըբայց ապարդյուն. հայերը կարողացան ապացուցելոր այդ կռիվը ազգամիջյան է և ունի տարածքային բնույթ: Իսկ ջիհադով ոգևորվածները՝ որոշ չեչեններաֆղաններարաբներեկան Արցախկերան հայ ռազմիկի ծեծը և հասկացանոր ոչ մի ջիհադ էլ չիոր իրենք խաբված են ու ետ դարձան: Այժմ էլ կարծես օսմանցի և ադրբեջանցի թուրքերը փորձում են հայերի դեմ օգտագործել իսլամը: Իզուր չէոր թուրքերը իրենց պետության տարածքը տրամադրում են իսլամիստ ծայրահեղականներինիսկ ազիկ-թուրքերը վազում են Սիրիայում ընթացող պատերազմինոր վաղն էլ իրենց զինակիցներին հայի դեմ հրավիրեն ջիհադի: Պատկերացնո՞ւմ եքինչ դժվար կլինիեթե թուրքերին հաջողվի մոլորեցնել մահմեդական աշխարհին՝ ումմայինև մեր դեմ հանել: Բայց այս հեռանկարից պետք չէ խուճապահար լինել. մենք ունենք ելքեր և հաղթաթուղթ: Մենք ունենք մահմեդական հզոր բարեկամ՝ ի դեմս Իրանի Իսլամական Հանրապետությանթուրանական Թուրքմենստան բարեկամ ունենք ի վերջո: Հիմա կասեքոր Իրանը շիական ուղղության իսլամադավան էիսկ թուրքերը սուննիներ են, և սուննի ծայրահեղականներին կօգտագործեն մեր դեմիսկ ես դրա պատասխաննել կտամ: Իսկ մենք ինչու ենք մոռանումոր կան միլիոնից ավել մահմեդական հայեր հենց Թուրքիայում՝ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ և ՄԵՐԻՆՆԵՐԸ: Նրանք էլ հո՞ սուննի մահմեդականներ են հիմնականում: Մերինները Արևմտյան Հայաստանում ապրող ցիրուցան եղած մահմեդական հայերն ենորոնք կամ սուննիներ ենկամ՝ ալևիներքրդախոս են կամ թուրքախոսբայց իրենց ՀԱՅ լինելը նրանցից շատերըանգամ կասեմ մեծամասնությունըընդունում են՝ ծածուկկամ բացեիբացբայց ընդունում են. հարցրեք ցանկացած՝ Արևմտյան Հայաստան գնացած ուխտավորի, և նա կհաստատի ասածս: Համշենահայերը սուննի մահմեդականներ ենորոնք ոչ թուրքախոս ենաչ՝ քրդախոս. նրանք հայախոս են՝ համշենահայերեն խոսացող: Համշենահայերը պահել են իրենց հայ բարբառըավանդույթները և հայկական գիտակցումը: Գուցե համշենահայը Թուրքիայում չասիոր հայ էբայց թուրք էլ իրեն չի ճանաչիայլ՝ համշենցի: Թուրքիայից դուրս նրանք ընդունում ենոր հայ են: Այսպիսով, մենք պետք է ընդունենք մեր մահմեդական հայ եղբայրներինոր համ մահմեդական աշխարհը տեսնիոր մեր թշնամանքը թուրքի հետ էոչ թե՝ իսլամիտեսնիոր մահմեդական հայերին մեզանից չենք վանումայլ ընդունում ենք: Պետք է դուրս գանք կաղապարներից և ընդունենք մեր մահմեդական եղբայրներինոչ միայ իսլամական աշխարհին մեր հակաիսլամական չլինելը ցույց տանքայլ մեծապես նրա համարոր նրանք իրոք մեզանից մեկն ենմեզ պես Հայկի սերունդ են: Ես ընդունում եմ ցանկացած հայի՝ անկախ իր կրոնական և քաղաքական հայացքներիցմիայն թե նա ընդունի իր հայ լինելը և ընդունի ազգային նպատակներըիսկ ով չի ընդունում, նրան էլ եմ սիրում. նա, միևնույնն է, հայ է: Ապազգային կեցվածք ընդունածի զավակին կարելի է իր հայ ծագումից վերածել իսկական հայի. արյունը ջուր չի դառնում: Այոես ունեմ համարձակություն և կբարձրաձայնեմոր մահմեդական հայն էլ է ՀԱՅթող դառնամ մոլեռանդ որոշ քրիստոնյաների աչքի գրողըբայց իմացեք՝ ինչպես Ձեզ եմ համարում ՀԱՅ և սիրում որպես եղբորայնպես էլ՝ մահմեդական ՀԱՅ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել