Հին ժամանակների մեծագույն փիլիսոփաների ու մտածողների իմաստուն մեջբերումները մինչ այսօր արդիական են: Ստորև ներկայացնում ենք ստոիցիզմի ներկայացուցիչ Սենեկայի 9 մտքերը, որոնք ձեզ այսօր ուժ կտան:

Սկսիր միանգամից ապրել, և յուրաքանչյուր օրն առանձին կյանք համարիր:
Այսօր հաճախ կարելի է լսել «Միայն մի կյանք ես ապրում» արտահայտությունը: Պատկերացրու, որ միայն մեկ օր ունես ապրելու, և այդ օրն այս օրն է: Ի՞նչ ես ուզում անել դրա հետ: Արկածնե՞ր, սե՞ր, զվարճա՞նք: Վաղը ոչ ոքի համար երաշխավորված չէ, այնպես որ, կարիք չկա սպասել դրան: Եկեք պարզապես ապրենք այսօր:
Ինչպիսին պատմությունն է, այնպիսին էլ կյանքն է: Կարևոր չէ, թե որքան երկար է այն, այլ թե ինչպիսին է այն:
Երբ մենք մեր կյանքը դիտարկում ենք որպես պատմություն, այն մեզ օգնում է այնպիսի մի գիրք ստեղծել, որն արժանի է կարդալու: Եվ այդ պատմության մեջ մենք հնարավորություն ունենք հերոս լինելու. պատմության լավ տղան/աղջիկը և ոչ թե չարագործը: Մենք չենք կարող նորից գրել որևէ գլուխ, որ արդեն գրել ենք, սակայն կարող ենք գրել հաջորդիվ գլուխներն ու վերջաբանը:
Մարդն այնքան թշվառ է, որքան որ կարծում է:
Մտքի ուժը թերագնահատվում է մարդու երջանկության մեջ: Բացի մեր հիմնական կարիքների ապահովումը (տանիք, սնունդ, անվտանգություն), երջանկությունը ընտրություն է: Մենք ամեն օր վեր ենք կենում ու որոշում երջանիկ լինել, թե ոչ: Երբ մենք ընտրում ենք երջանիկ չլինելը, մենք թույլ ենք տալիս՝ արտաքին գործոնները կառավարեն մեր էմոցիաները: Ընտրեք երջանկությունը:
Դու պետք է ապրես մեկ ուրիշի համար, եթե ցանկանում ես ապրել քեզ համար:
Գանդի, Մանդելա, Մայր Թերեզա. նրանցից ոչ ոք երբևէ չի ասել. «Երանի ավելի շատ ժամանակ ծախսեի ինքս ինձ համար ապրելու համար»: Երբ մեզ վերադարձնում են մեր արածների համար, դա հավասարազոր է անուղղակիորեն ինքներս մեզ տալուն: Երբ ապրում ես մյուսների համար, շահում են բոլորը: Մտածիր, թե ինչ ես ինքդ տալիս աշխարհին մինչև պահանջելը:
Եթե դատում ես, ուսումնասիրիր:
Ինչպես ասվում է Աստվածաշնչում է. «Ինչո՞ւ ուրիշի աչքի փուշը նկատում ես, քո աչքի գերանը` ոչ» Քննադատելուց առաջ նախ ինքդ քեզ քննադատիր: Մենք բոլորս էլ մեր թերություններն ունենք, թուլությունները: Եկեք չձևացնենք, թե ինչ-որ մեկն ավելի վատն է, քան մենք: Եվ դատելուց առաջ միշտ ուսումնասիրենք ու հասկանանք:
Քարը չի կարող փայլել առանց հղկման, ոչ էլ մարդը կարող է կատարելագործվել առանց փորձությունների:
Ջեռոցի տաք լինելու մասին իմանալու լավագույն միջոցը դրան դիպչելն ու այրվելն է: Ձախողումից խուսափել սովորելու համար նախ պետք է ձախողվել: Երբ մենք ընկնում ենք, սովորում ենք, թե ինչպես է պետք բարձրանալ: Փորձությունների ու խոչընդոտների միջով անցնելն ու հղկվելը ոչ միայն օգնում են մեզ մեր անցած ճանապարհում, այլև հենց դա է ճանապարհը:
Որտեղ որ մարդ արարած կա, այնտեղ՝ բարություն անելու հնարավորություն:
Բոլորն էլ իրենց ուրույն ճակատամարտում են պայքարում: Երբ կյանքը կստիպի քեզ բարկանալ, դատել, բռնկվել, պարզապես հիշիր, որ երբեք չգիտես, թե այդ պահին կյանքի ինչ փուլում է գտնվում այդ մարդը: Նրանց հետ բարի եղիր, ու դու միգուցե կարողանաս փոխել նրանց օրը:
Քիչ ունեցողը չէ աղքատը, այլ նա, ով ավելիին է ձգտում:
Միշտ էլ ավելի լավ մեքենա կլինի, ավելի մեծ տուն, ավելի լավ ճամփորդություն: Երբ մենք անընդմեջ ավելիին ենք նայում, մենք երբեք չենք կարող երջանիկ լինել նրանով, ինչ ունենք: Երախտագետ լինելը երջանկության հիմնաքարն է: Սիրիր այն, ինչ ունես, ու երբեք ավելիի կարիք չես ունենա:
Ես ճաղատ չեմ, ես պարզապես ավելի բարձրահասակ եմ, քան մազերս:
Նույնիսկ ստոիցիզի հետևորդները գիտեն՝ ինչպես կատակել, ու իրենք իրենց չափազանց լուրջ չվերաբերվեն: Կյանքն ավելի հեշտ է, երբ մենք հարմարվում ենք այն մտքին, որ այս կյանքում ոչ ոք կատարյալ չէ: Երբ մենք դա անում ենք, հասկանում ենք, որ հենց մեր անկատարություններով ենք, որ կատարյալ «մենք» ենք:



