10 սարսափելի փաստ իրական Դրակուլայի մասինLife.panorama.am-ը գրում է.

Բրեմ Սթոքերի կողմից ստեղծված վամպիր Դրակուլայի կերպարը գրականության ամենահայտնի կերպարներից է: Իրական կոմս Դրակուլայի պատմական նախատիպը եղել է Վալախիայի (Ներկայումս` Ռումինիա) առաջնորդ Վլադ III Ցեպիշը, որի մականունն էր հենց Դրակուլա: Ցեպիշն իր դաժանությամբ և ապրելակերպով գրեթե ոչնչով չի զիջում գրական կերպար վամպիր Դրակուլային:  

1.Իրական Դրակուլան չէր խմում մարդկանց արյունն իրենց կոկորդից, սակայն հայտնի է, որ նա սովորություն ուներ հացը թաթախել իր կողմից սպանված մարդկանց արյան մեջ և ուտել: 15-րդ դարի պատմաբան Միշել Բեհայմի ձեռագրում նկարագրված է, թե ինչպես է Վլադ Ցեպիշն իր դղյակ ընթրելու հրավիրում մարդկանց, ապա հենց ընթրիքի սեղանի մոտ հյուրերին հանում է ցցին և այդպես շարունակում իր ընթրիքը:   
 
2.Դրակուլայի հայրը պատերազմում էր թուրքերի դեմ, և պատերազմին վերջ տալու նպատակով Ռումինիայի ազնվալանությունը հանձնում է նրան թուրքերին: Ինքը` Վլադն իր ողջ պատանեկությունը գերության մեջ է անցկացրել թուրք սելջուկների մոտ: Երբ Վլադը վերադառնում է Ռումինիա, հոր համար վրեժխնդիր լինելու նպատակով հարյուրավոր մարդկանց քաշում է սրի:   
 
3.Դրակուլա նշանակում է «Վիշապի որդի» (Сын Дракона): Վլադ III-ն իսկապես նախընտրում էր, որ իրեն կոչեն Դրակուլա, քանի որ նրա հայրը` Վլադ II-ը «Վիշապի միաբանություն» գաղտնի անդամ էր: Ավելի ուշ Վլադ III-ը նույնպես միաբանության անդամ է դառնում, և նրան սկսում են անվանել Դրակուլա:   
 
4.Իր զոհերին տանջալից և դանդաղ մահով սպանելու ժամանակ Դրակուլան սիրում էր հետևել նրանց և տարբեր կատակներ անել նրանց ջղաձիգումների կապակցությամբ:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել