Ո՞վ է սպանել Քենեդիին
Այս հարցը երկար ժամանակ է ինչ հուզում է մարդկությանը:Կան շշուկներ,ըստ որոնց Ամերիկյան կառավարությունը բացահայտել է այդ դեպքը,սակայն այսօր ես ոչ թե կխոսեմ սպանության բացահայտման,.այլ ժամանակագրության մասին:Եվ այսպես՝ սկսենք.
1963 թ. 22 նոյեմբերի, Դալաս, Տեխասի նահանգ 11.40 Օդանավակայանում վայրէջք կատարեց ամերիկյան ռազմաօդային ուժերի 1-ին համարը կրող ինքնաթիռը։ Նրա մեջ էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին։
11.50 Նախագահական ավտոշարասյունը գտնվում էր օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհին։ 1-ին ավտոմեքենայի
բաց լիմուզինի ետին նստատեղին նստած էր Քենեդին տիկնոջ հետ, իսկ ծալովի աթոռներին Տեխասի նահանգապետ Ջոն Քոնելին կնոջ հետ։ Քենեդիի ավտոմեքենային հետևում էր 2-րդը, որի մեջ գտնվում էին անվտանգության 8 գործակալներ։ 3-րդ մեքենայում փոխնախագահ Լին– դոն Ջոնսոնն էր, որին հետևում էր նույնպես պահապաններով մի ավտոմեքենա։ Նրանց ետևից ժակլին և Ջոն Քենեդիները ձգվում էին Քենեդիին դիմավորող տեղական իշխանությունների և մամուլի ներկայացուցիչների ավտոմոբիլները։
12.30 Քենեդիի շարասյունը քաղաքի առևտրական շրջանի հիմնական ճանապարհի Մեյն Աթրիթի վերջում թեքվեց աջ դեպի Հյուսթոն Աթրիթ, ապա ձախ դեպի էլմ Աթրիթ։
12.43 Միմյանց հաջորդեցին հրաձգության ճայթյուններ։ Անհայտ մեկը կրակ բացեց Քենեդիի վրա, երբ նա մեքենայով անցնում էր էլմ Աթրիթի խաչմերուկում գտնվող յոթհարկանի նարնջագույն մի շինության գրապահեստի կողքով։
12.45 Նախագահի շքախմբի լուսանկարիչը հայտարարեց, թե Քենեդիի գլխից արյուն է թափվում, երբ վերջինս արդեն ընկել Էր մեքենայի ետնամասին։
12.46 Տիկին Քենեդին, որը նստած Էր ամուսնու կողքին, թեքվեց դեպի նա Լւ սկսեց բղավել. «0՜, ո՛չ, ո՛չ…»։ 12.47 Քենեդին տեղափոխվեց հոսպիտալ։
12.49 Լուսանկարիչն ավելացրեց, որ լսել Է երկու կրակոց։ Սպանության մյուս ականատեսները պնդում Էին, որ կրակոցներ են եղել ինչպես գրապահեստի, այնպես Էլ մոտակա երկաթգծի ուղեկամրջի կողմից։
12.57 Սպիտակ տան մամուլի ծառայությունը Վաշինգտոնում հայտարարեց, թե նախագահ Քենեդիի նկատմամբ կատարված մահափորձի մասին այլ տեղեկություններ չունի, բացի նրանից, որ հրապարակված են մամուլում։ Իսկ ըստ լրատվամիջոցների նախագահ Քենեդին և Տեխասի նահանգապետ Քոնելին մահափորձի զոհ Էին դարձել, բայց դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք սպանված է նրանցից որևէ մեկը։
12.59 Հաղորդվում է, որ Քենեդիի մեքենայի ուղղությամբ արձակվել է 3 գնդակ։
13.08 Նախագահը դեռևս գտնվում է անհետաձգելի օգնության պալատում։
13.11 Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարեց, որ նախագահի մոտ երկու կաթոլիկ քահանա են կանչել։
13.15 Հոսպիտալից հայտարարեցին, որ նրան մի քանի անգամ արյան փոխներարկում է կատարվել։
13.21 Լուր տարածվեց, թե Քենեդին վախճանվել է, պաշտոնական հաստատում չկա։
13.36 Վաշինգտոնը հաստատեց նախագահի մահվան լուրը։
13.38 Ոստիկանությունը որոնում է 30 տարեկան մի մարդու, որը կասկածվում է մահափորձ կատարելու մեջ։
13.41 Փոխնախագահ Լ. Ջոնսոնն ավտոմատ կերպով դառնում է ԱՍՆ-ի նախագահ։
13.48 Դալասում մարդկանց ամբոխից հեկեկոցներ են լսվում։
15:41 ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահի դին դրվում է Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռի մեջ։
16.21 Դալասի տարբեր վայրերում ձերբակալվում են մի քանի կասկածելի անձինք, որոնց մոտ զենք է գտնվել։
20.00 Օսվալդին պաշտոնապես ներկայացվում է սպանության մեղադրանք