nphoto14022485151in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Առողջության ազգային իսնտիտուտի ուսումնասիրողներն եկել են այն եզրահանգման, որ FTO գենով մարդիկ ավելի շատ ուժեր են վատնում առողջ քաշ պահելու համար, գրում է Kedem. ru-ն:

Այս գենը կապված է ճարպակալման նկատմամբ հակում ունենալու հետ և ազդում է ուտելու դեմ դիմադրելուն: Գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ FTO գեների մեկ կամ մի քանի զույգով միջին տարիքի և տարեց մարդիկ՝ տարիքի ավելացման հետ մեկտեղ, ավելի շատ կալորիաներ պարունակող և ճարպոտ սնունդ են ընդունում:

Տարբեր ուսումնասիրություններ FTO գենի տարբերակները կապում են խրոնիկ ճարպակալման հետ, սակայն այս դեպքում գիտնականները փորձել են որոշել, թե ինչպես է այս գենն ազդում այն հավանականության վրա, որ մարդն ավելի քիչ քաշ կունենա: Ստացված արդյունքները խոսում են այն մասին, որ FTO գեն կրողները գիրանալու հակում ունեն: Ընդ որում, մասնագետները հուսադրում են, որ առողջ ապրելակերպը կարող է հաղթահարել գենետիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել