Երկար ժամանակ մոգական հատկանիշներ էին վերագրվում 7 թվին: Բաբելոնացիներին միայն յոթ մոլորակ էր հայտնի, նրանց տաճարները յոթ հարկաբաժին ունեին, և նրանց շաբաթն էլ յոթ օր ուներ: 7-ը շատ կրոններում է սուրբ թվանշան: Հուդայականների մոմակալը՝ մենորան, յոթ ճյուղ ունի: 7 թվանշանն Աստվածաշնչում հանդիպում է 500 անգամ: Սա շատ ժողովուրդների սիրած թիվն է և քանի որ երջանիկ թիվ է համարվել, առածներում և ասացվածքներում ավելի հաճախ է հանդիպում, քան մյուս թվերը: Եթե մարդուն խնդրես մեկից տասը որևը թիվ ասել, ամենահավանականն է, որ նա ասի՝ յոթ:
Յոթ մահացու մեղքերը
Յոթ մահացու մեղքեր են համարվում ագահությունը, ծուլությունը, վավաշոտությունը, գոռոզությունը, ցասումը, նախանձը, որկրամոլությունը: Աստվածաշունչը նրանց մասին չի պատմում, բայց քրիստոնյա փիլիսոփա Թովմաս Աքվինացին (1225-1274) հենց այս յոթն է համարել խիստ պատժի արժանի՝ բավական լուրջ մեղքեր:
Ծիածանի յոթ գույները
Գույնը էլեկտրամագնիսական սպեկտրի ճառագայթման արդյունք է. Սպեկտրը նաև անտեսանելի ռադիոալիքներ ու ռենտգենյան ճառագայթներ է արձակում: Սպիտակ գույնը բոլոր յոթ գույների միավորումն է՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն: Բայց այս պարզ գույները բնության մեջ «մաքուր» վիճակում տեսանելի են միայն որոշակի պայմաններում: Երբ անձրևի ժամանակ արև է երևում, նրա ճառագայթները կաթիլներ մեջ բեկվում են, և ծիածան է երևում: Որոշ գիտնականներ պնդում են, որ գոյություն ունեն միայն վեց տեսանելի գույներ, իսկ Իսահակ Նյուտոնը դրանց ավելացրել է կապույտը, որպեսզի մոգական յոթնյակ ստացվի:
Էլի յոթնյակներ.
Շեքսպիրն իր «Ինչպես կուզեք» կատակերգության մեջ մարդու կյանքի յոթ փոլ է նկարագում. երեխա, աշակերտ, սիրահարված, զինվոր, դատավոր, հիմար ծերուկ և վերջապես՝ երկրորդ մանկություն, այսինքն՝ մոռացություն, մահ:
Շաբաթվա յոթ օրերը՝ կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ:
Քրիստոնյայի յոթ առաքինությունները՝ բարություն, հույս, գթություն, արդարություն, չափավորություն, ողջամտություն, դիմացկություն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=446794818698432&set=a.425822014129046.101856.100001037546522&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել