Էս վերջին մի տարին նկատում էի, որ Երևանում ռուսախոս հայ էրեխեքի թիվը աճում է, բայց չէի հասկանում, թե ինչի հաշվին: Կարծես թե քիչ թե շատ նկատելի ներգաղթ Ռուսաստանից Հայաստան չի եղել: Ռուսախոս Բաքվի հայերը կամ վաղուց լքել են Հայաստանը, կամ հայախոս դարձել՝ հատկապես նոր սերունդը: Ու չէի հասկանում, թե դա ինչի հաշվին է տեղի ունենում: Ի վերջո պարզեցի, որ Հայաստանի ռուսական դպրոցները, որոնք Ռուսաստանի կառավարության ֆինասավորմամբ են գործում և նախատեսված են իրենց քաղաքացիների համար, բանակային սպաներ, սահմանապահներ և այլն գրեթե կիսով չափ կամ ավելին ունեն հայազգի դպրոցականներ, որոնք ամենևին էլ ՌԴ քաղաքացի չեն: Եվ հաճախ այդ դպրոցը ընդունվելու համար հայերը Մոսկվայից են «մարդ մեջ գցում»: Մի հատ լրագրողական հետաքննություն որ սկսի այդ ուղղությամբ, ՀՀ օրենքի բազմաթիվ խախտումներ կբացահայտվի մեր հանրության համար: Սա նույնքան վտանգավոր, ես կասեի, նույնիսկ ավելի վտանգավոր միտում է, քան կիսելյովների «թթու» դրսևորումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10203943810498089?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել