1in.am-ը գրում է.
Ավելի քան 200 իրաքցի կանայք Դիյալա մարզում միացել են ինքնապաշտպանական ջոկատների: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները: Կանայք հայտարարել են, որ պատրաստվում են զենքը ձեռքներին դիմակայել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ահաբեկիչներին:
Կանանց ջոկատների միջուկը կազմում են «Իրաքի կանայք» շարժման անդամները: Այն հիմնվել է 2007թ.՝ ահաբեկչական խմբավորումներումներում կանանց և աղջիկների հավաքագրումը կանխելու համար:
Դիյալա մարզը գտնվում է Բաղդադից հյուսիս-արևելք: Այս և հարևան շրջանների բնակիչները մտավախություն ունեն, որ Մոսուլից, Թիքրիտից և Քիրկուքից հետո արմատականները կարող են ներխուժել իրենց տարածքներ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1326891.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել