10  Բանաստեղծական մեղր
Սկանդինավյան դիցաբանություն

1- mead
Մենք բոլորս էլ սիրում ենք ժամանակ առ ժամանակ ինչ-որ հրաշալի խմիչք ըմպել, սակայն աստվածները չեն կարող մահկանացուների համար նախատեսված սովորական խմիչք խմել: Սկանդինավյան դիցաբանության մեջ հիշատակվում է մի շատ տարօրինակ խմիչքի մասին, որը կոչվում է բանաստեղծական մեղր: Այս խմիչքի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա: Ասում են, որ ժամանակին ապրել է Քվասիր անունով մի մարդ, որը ստեղծված է եղել երկնային արարածների թքից: Նա աշխարհի ամենախելացի մարդն էր: Մի օր երկու գաճաճ սպանեցին Քվասիրին: Նրանք Քվասիրի արյունից մեղր պատրաստեցին, սակայն դա հասարակ մեղր չէր: Ցանկացած մարդ, ում բախտ կվիճակվեր ըմպել այդ մեղրը, Քվասիրի պես խելացի կդառնար: 

Ի վերջո մեղրն ընկավ հսկա Սուտունգի ձեռքը: Աստվածների արքա Օդինը միամտացրեց նրան և նրանից խլեց մեղրը: Ասգրադ վերադառնալիս պատահաբար մեղրի մի մասը թափվեց Միդգրադ՝ մեր աշխարհ: Ցանկացած ոք, ում մեղրը դիպավ, դարձավ սարսափելի վատ բանաստեղծ կամ գիտնական, իսկ լավ գիտնականներ ու բանաստեղծներ էին դառնում միայն նրանք, ում Օդինն անձամբ էր օծում այդ մեղրով:   

 9  Մահացած մարդու մաշկից ստեղծված անդրավարտիք
Իսլանդական բանահյուսություն

2- pants
Այս «սքանչելի» հագուստը ձեռք բերելու համար պետք է նախևառաջ վհուկ լինել: Վհուկը ինչ-որ մարդու համոզում էր, որ նա թույլ տա իր մահից հետո օգտագործել իր միսը: Նա այդ մարդու համաձայնությամբ նրա մահից հետո նրա դիակը վերցնում էր և քերթում իրանից ներքև գտնվող մաշկը, սակայն մաշկը պետք էր այնպես քերթել, որ այն ամբողջական կտորով հանվեր մարդու վրայից: Այլաբանորեն ասած՝ ստացվում էր մաշկից պատրաստված անդրավարտիք: Վհուկը հագնում էր այդ անդրավարտիքը, իսկ դիակի մեջ աղքատ այրուց գողացված մետաղադրամ էր դնում: Մետաղադրամի վրա պետք է կախարդական կնիք լիներ: Այս անելուց հետո վհուկի դրամապանակը միշտ լիքն էր լինում:

 8  Տուատա Դե Դանանի գանձեր
Իռլանդական դիցաբանություն

3- sword
Իռլանդական դիցաբանության մեջ Տուատա Դե Դանան անունով հայտնի էին Դանա աստվածուհու երեխաները: Նրանք Իռլանդիա էին եկել մարդկությանը անհայտ ինչ-որ հեռավոր վայրից՝ Իռլանդիայի ժողովրդին սրբազան գիտելիքներ փոխանցելու համար: Նրանք ժամանեցին 4 իմաստունների հետ: Նրանցից յուրաքանչյուրը 4 հեռավոր քաղաքներից էր եկել ու ժողովրդի համար նվեր բերել:  

Առաջին նվերը Ֆալիաս քաղաքից էր: Դա ճակատագրի քարն էր, որը գոռում էր, երբ դրա վրա Իռլանդիայի բարձրագույն արքայի գահն էր դրվում: Երկրորդ նվերը Գորիասից բերված Լույսի թուրն էր: Էքսկալիբուրի նման այս թրով կռվողին անհնար էր պարտության մատնել: Ֆինդիաս քաղաքից բերվել էր երրորդ նվերը՝ Լուգի նիզակը: Այս նիզակի շնորհիվ ցանկացած մարտիկ կարող էր իրեն ապահով զգալ մարտադաշտում: Վերջին նվերը Մուրիաս քաղաքից բերված կաթսա էր: Այս կաթսայից ուտող մարդը պարզապես չէր կարող չկշտանալ:  

 7  Սիբիլյան գրքեր
Հռոմեական դիցաբանություն

4- sybilline

Գրեթե բոլոր ազգերի դրիցաբանությունների մեջ էլ մարգարեի կերպար կա: Հռոմեական դիցաբանության մեջ հայտնի Սիբիլյան գրքերի մեջ մի շարք մարգարեական կանխատեսումներ էին արվում: Այս գրքերի հետ կապված մի առասպել է հյուսվել: Ըստ այդ առասպելի՝ Հռոմի առաջնորդ Տարկվինիուս Հպարտը տեսել է մի ծեր կնոջ, ով փորձեց նրան մարգարեական 9 գիրք վաճառել: Հռոմի առաջնորդը հրաժարվեց գնել դրանք, և կինը վառեց գրքերից երեքը: Կինն առաջարկեց մյուս վեց գրքերը գնել, սակայն Հռոմի առաջնորդը կրկին հրաժարվեց, կինը այդ երեք գրքերն էլ այրեց, ապա առաջարկեց վերջին երեք գրքերը գնել ճիշտ այն գնով, որով վաճառում էր բոլոր ինը գրքերը: Այս անգամ Հռոմի առաջնորդը համոզվեց և իր  ավգուրների խորհրդով գնեց գրքերը:

Գրքերում մարգարեություններ էին գրված այն մասին, թե ինչպես էր պետք կառավարել Հռոմը գալիք դարերի ընթացքում: Երբ էլ որ Հռոմը  ճգնաժամի մեջ էր հայտնվում, օգնության էին հասնում Սիբիլյան  գրքերը, իսկ ո՞ւր են այս գրքերը հիմա: Դարերի ընթացքում  դրանց մեծ մասը վառվել է կամ կորել: Ոչ ոք չի կասկածում, որ Հռոմի առաջնորդները չափից ավելի են վստահել այս գրքերին, սակայն դժվար է նաև ժխտել, որ դրանց մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կար:

 6  Հորուսի աչքը

Եգիպտական դիցաբանություն

egyptian symbol
Հորուսի աչքը, թերևս, ամենահայտնի եգիպտական խորհրդանիշներից է: Այն պաշտպանության թալիսման է հանդիսանում: Այն երբեմն նույնականացվում է Ռայի աչքի հետ, ինչը սխալ է համարվում մի շարք աղբյուրներում: Հորուսի աչքը աստվածային ուժի ու թագավորական իրավունքի մասին վկայող նշան էր: Դրա միջոցով շատերը իրենց կարգն էին հաստատում և ամրապնդում այն հավատքը, որ իրենք աստվածներ էին երկրի վրա: Եգիպտացիները հավատում էին, որ Հորուսի աչքը մահվանից հետո էլ կառաջնորդեր փարավոնին: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել