Դրակուլան Վալախիայի (վայր ներկայիս Ռումինիայի տարածքում) արքայազնն էր: Նա կռիվ է տվել թուրքերի դեմ և հայտնի է և՛ իբրև հայրենասեր հերոս, և՛ իբրև չարագործ: Վլադ Դրակուլան անգութ առաջնորդ էր, ով սրի է մատնել իր թշնամիներից մոտ 100.000-ին, ովքեր վտանգ էին ներկայացնում իր իշխանությանը: Վերջերս անցկացված մի հետազոտության արդյունքների համաձայն՝ նրա շիրիմը հայտնաբերվել է Իտալիայում: Համարվում էր, որ կոմս Վլադ Տեպեսը՝ ավելի հայտնի իբրև Դրակուլա, 1476 թ.-ին սպանվել է Բուխարեստի մոտակայքում թուրքերի դեմ մղվող մարտում: Ըտ որոշ աղբյուրների՝ թուրքերը գլխատել են նրան և նրա գլուխն ուղարկել Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ին: Այնուամենայնիվ, Տալլինի համալսարանի գիտնականները մի նոր բացահայտում են արել: Ըստ այս գիտնականների առաջ քաշած տեսության՝ նրանք գտել են ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Դրակուլան գերեվարվել է, այնուհետև նրա դուստրը նրա համար փրկագին է վճարել և տարել իր մոտ՝ Իտալիա, իսկ հոր մահից հետո նրա դիակը թաղել Նեապոլում:

Կոմս Վլադ Տեպեսը ծնվել է 1431 թ.-ին ազնվականների ընտանիքում: Նրա ընտանիքը «Վիշապի միաբանության» մասն էր կազմում, որը պայքարում էր Օսմանյան կայսրության ընդարձակման դեմ: Նրա հոր մականունը Դրակուլ էր, ինչը թարգմանաբար նշանակում է «վիշապ»: Երիտասարդ Վլադն անվանվեց Դրակուլա՝ Վիշապի որդի: Մի շարք գիտնականներ պնդում են, որ նա ոչ թե մահացել է 1476 թ.-ի ճակատամարտում, այլ գերեվարվել թուրքերի կողմից, ովքեր նրան կապկպված քարշ են տվել ինչ-որ հեռավոր վայր:

Դրակուլայի դուստր Մարիան ամուսնացած էր Նեապոլի ազնվականներից մեկի հետ հետ և բնակվում էր նեապոլյան ամրոցում: Ըստ պատմաբանների՝ նա կարողացել է վճարել փրկագինը և հորն իր մոտ բերել, քանի որ նա բավականին հարուստ է եղել: Ասում են, որ Դրակուլայի վերջին հանգրվանը կարող է լինել Նեապոլի Պիացա Սանտա Մարիա Լա Նովան: Այնտեղ՝ նույն գերեզմանոցում, որտեղ թաղված են Դրակուլայի դստեր և փեսայի դիակները, հայտնաբերվել է մի շիրմաքար, որի ուսումնասիրությունից դատելով՝ գիտնականները եզրակացրել են, որ դա հենց Դրակուլայի շիրմաքարն է: Շիրմաքարը դրվագազարդ է: Դրա վրա փորագրված է վիշապի պատկեր: Ասում են, որ այդ փորագրությունը խորհրդանշում է Դրակուլային, իսկ երկու սֆինքսները խորհրդանշում են Թեբե քաղաքը՝ հայտնի նաև Տեպես անունով: Այս խորհրդանշանների մեջ գրված է Դրակուլա Տեպես անունը:
Ուսանող Էրիկա Ստելան իր թեզի համար ուսումնասիրություններ էր իրականացնում Սանտա Մարիա Նովայում: Նա հանկարծ հայտնաբերեց այս շիրիմը: Նա հեռացավ տարածքից, սակայն կարճ ժամանակ անց վերադարձավ պատմաբանների հետ, ովքեր երկար ամիսներ հետազոտություններ անցկացրին տարածքում:

Պատմաբան Ռաֆաելլո Գլիննին ասել է, որ 16-րդ դարի այս շիրմաքարը արտաքուստ բնավ նման չէ իտալացի ազնվականի շիրմաքարի: Հարցազրույցներից մեկի ընթացքում նա նշել է.
Երբ նայում ես փորագրություններին, ակնհայտ է, դառնում, թե դրանք ինչ են խորհրդանշում:
Գիտնականները գերեզմանում հետագա ուսումնասիրություններ անցկացնելու պաշտոնական թույլտվություն են խնդրել: Սպասենք նոր մանրամասների:



