Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին Հայաստանում տեղի է ունենում մի այլ կարգի «ուշագրավ», սակայն ոչինչ չասող հանդիպումների շարք. այդ հանդիպումների հեղինակ-նախաձեռնողը ՕԵԿ-ն է: Օրինակ՝ երեկ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո ԲՀԿ-ն մի թեթև բերան հաստատեց ՕԵԿ-ի իրական, առնական ընդդիմություն լինելը, սպասենք մյուս հանդիպումներին:

Հայերը տեղահանվում են Իրաքի Մոսուլ բնակավայրից, երեկ այնտեղ ռմբակոծվել է նաև հայկական մի եկեղեցի, բայց ես չեմ տեսնում ‪#‎SAVEMOSUL‬ գրառումները, թե՞ Քեսաբի ապրող հայերը հայ էին, ստեղի ապրողները հայ չեն, էն զորք հավաքողները բա՞ ուր են՝ մի հատ ջոկատ էլ կազմեն, Իրաք ուղարկեն: Զգո՞ւմ եք, որ սաղ թատրոն էին սարքել՝ առեղծվածային զորամիավորումներով հանդերձ:

Լարսի փակ լինելը առաջին հայացքից ոչ ոքի չի անհանգստացնում, սակայն պետք է հասկանալ, որ սա մեծ վնաս կարող է հասցնել Հայաստանին, այ, օրինակ, եթե լիներ ծիրանի արտահանման շրջանը ու այն փակվեր, մենք ու մեր գյուղատնտեսությունը մեծ վնասներ կկրեինք: Այնպես որ, մենք էլ պետք է հույս ունենանք, որ Լարսը շուտ կբացվի:

Երեկ ադրբեջանական լրատվական միջոցները լուր էին տարածել, թե մեր զորքերը գրոհ են սկսել Նախիջևանի գյուղերից մեկի ուղղությամբ: Էս մեր ռուսական ԶԼՄ-ներն էլ դա հաստատում էին: Տո այ ախպերներ ջան, եթե մենք լայնամասշտաբ գրոհ սկսենք, դա պատերազմի սկիզբ կլինի, իսկ եթե մենք այս ամենը իմանում ենք ԶԼՄ-ներից՝ այն էլ ադրբեջանական ու ռուսական, ու այդ մասին ՖԲ-ում հանգիստ ստատուս ենք գրում, ուրեմն պատերազմ չի սկսել, ու անհանգստանալու կարիք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել