Վերջին օրերին անհիմն ու անտեղի քննադատության արժանացան երկու անհատականություններ, որոնց մասին ես լեգենդներ եմ լսել մանուկ հասակից... Նրանք երկուսն էլ ինձ համար հերոս են եղել, մեկը` պատերազմի, մյուսը` մրցահարթակի, ու հերոսի կերպարն էլ հենց այդպիսիների միջոցով եմ ինքս ինձ համար բացահայտել... Ինձ թվում էր, որ ով-ով, բայց նման լեգենդներին պետք է զերծ պահեինք մանր-մունր շահարկումներից, քանի որ նրանք երկուսն էլ վաղուց հայոց նորագույն պատմության ոսկե էջերում են... ավաղ, գտնվեցին ստորաքարշ երիտկուսակցականներ երկու տարբեր քաղաքական ուժերից, որոնք իրենց այլանդակ խոսակցություններին անամոթաբար խառնեցին այդ երկու մեծությունների անունները... հեռու մնացեք մեր ազգային արժեքներից, որովհետև դուք, բացի հերոսներին գնահատել չկարողանալուց, տարրական էթիկա ու պատկառանք չունեք, ու ձեզ իրավունք չի տրված այդ մեծ մարդկանց անուններն անգամ արտաբերելու... Իսկ լրագրող գործընկերներիս կառաջարկեմ ուղղակի դեմարշի ենթարկել այդ ստորաքարշիկների հայտարարություններն ու ընդհանրապես չանդրադառնալ դրանց...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/davit.sargsyan/posts/3101985528032
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել