Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողության դադարեցման մասին: Այս մասին գրում է ria.ru-ն:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կիևի կողմից Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման, հրադադարի պայմանների համաձայնեցման, մարդասիրական լուրջ խնդիրների լուծման և համազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ բանակցությունների հիմքը եղել են Ուկրաինայում հակամարտող կողմերի անմիջական բանակցությունները` խաղաղության համար պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել