«Մեր տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը: Ներկայումս նա գտնվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում:

Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից անմիջապես հետո: Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում պաշտոնապես հաստատել տեղեկությունը: 
Երեկ, երբ մեր թղթակիցը զանգահարել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն, նրան տեղեկացրել են, թե դեսպանի հետ հնարավոր չէ խոսել, նա տեղում չէ և ևս մեկ շաբաթ էլ տեղում չի լինելու, և նրան փոխարինում է գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել