«ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երեկ աշխատում էր հատուկ ռեժիմով՝ անցնելով հարկից հարկ, ֆրակցիայից ֆրակցիա, փորձելով պարզել՝ 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումը կավարտվի՞, թե ոչ, որպեսզի հասկանան՝ քվեարկությունը երբ և ինչպես կազմակերպեն, որպեսզի կարողանան քվորում ապահովել: Վիճակն այնքան էքստրեմալ էր, որ Սամվել Ալեքսանյանին էին անգամ կանչել, սակայն պարզվեց՝ իզուր, քվեարկությունը տեղի կունենա այսօր: Կարո՞ղ է վաղը քվորում չունենաք, տապալեք քվեարկությունը՝ հարցրինք Գ. Մելիքյանին: «Բացառվում է. մեկ-երկու հոգի միշտ էլ բացակա լինում են»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել